Բավ է պառակտվել
05-10-2020 17:57

Եվրախորհրդարանի 48 պատգամավոր դիմել է ԵՄ բարձր ներկայացուցիչին ՝ կոչ անելով կանգնեցնել ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ

Եվրախորհրդարանի 48 պատգամավոր նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին՝ կոչ անելով նպատակային գործողություններ ձեռնարկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:

Հրթիռային և օդային հարվածները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել թաքստոցներում։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ բարձր ներկայացուցիչ Բորել, նաև ուժեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի այն դադարեցնի ցանկացած միջամտություն, որը փաստացի ապակայունացնում է ևս մեկ հարևան տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»,- ասված է նամակում: