Բավ է պառակտվել
15-03-2021 15:43

Հայաստանում իշխող կուսակցության պատգամավորները դեմ են հանդես եկել երկրում ռազմական դրության չեղարկմանը

Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը մերժեց երկրում ռազմակամ դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր խորհրդարանականների ներկայացրած նախագիծը։

ԸՆդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հանդես էին եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով չեղարկել 2020թ սեպտեմբերի 27-ին երկրում հայտարարված ռազմական դրության ռեժիմը։

Ինչպես նշեց նախագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, նախաձեռնությունը ներկայացվել էր արտահերթ կարգով, սակայն իշխող կուսակցության կողմից նիստերը բոյկոտելու պատճառով տվյալ առաջարկը ներառվել էր ընթացիկ օրակարգում։

Նա հիշեցրեց, որ ռազմական դրությունը մտցվել էր Ադրբեջանի կողմից Թուրքիայի օժանդակությամբ Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու արդյունքում։ Միաժամանակ նա նշեց, որ փաստացի, ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո։

«Երկրի ներսում դինամիկ զարգանում է քաղաքական իրավիճակը, և, ըստ էության, երրում դե-յուրե գորոծղ ռազմական դրությունը չի համապատասխանում ձևավորված իրավիճակին ու լուրջ խոչընդոտ է հանդիսանում բոլոր քաղաքական պրոցեսների համար»,- ասաց Աբովյանը։

Հանձնածողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին նշեց, որ չի կարծում, թե երկրում գործող ռազմական դրության ռեժիմը խոչընդոտում է ներքաղական գործընթացներին։

«Ընդդիմությունը հանգիստ ակցիաներ է անցկացնում, Դեմիրճյան և Բաղրամյան փողոցները փակ են, բացի այդ իշխանությունն արդեն մեղմել է տվյալ ռեժիմը։ Միակ խնդիրը նրանում է, որ ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, ովքեր չեն կարողանում ժամանակին հասնել նշանակման վայր, այդ թվում՝ պատգամավորները՝ խորհրդարան»,- ասաց Քոչարյանը։

Աբովյանը պարզաբանեց, որ սահմանափակումները զուտ քաղաքական բնույթ ունեն և թույլ չեն տալիս իրականացնել որոշ իրավական քայլեր, ներառյալ վարչապետի հրաժարականի առումով, ինչն արգելվում է ռազմական դրության պայմաններում:

«Գործընթացի ձգձգումը օր օրի բերում է դրա արմատականացմանը, և խոսքը ոչ թե փողոցում տիրող իրավիճակի, այլ ընդհանուր իրավիճակի մասին երկրում, որտեղ լարվածությունն աճում է, և այն մեղմելու համար, անհրաժեշտ է լուծումներ գտնել քաղաքական դաշտում, որոնք այժմ սահմանափակված են ռազմական դրության ռեժիմի պատճառով», - ասաց Աբովյանը:

Իր հերթին, իշխող «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ գործողությունների, հանրահավաքների իրավունքները չեն դադարեցվել, ներառյալ ճանապարհներ փակելը և անհնազանդության գործողությունները:

«Շատ քաղաքացիներ արդեն ցանկանում են, որ սահմանափակումները մտցվեն, քանի որ նրանք հոգնել են փակ ճանապարհներից, և պահանջ կա, որ իշխանությունները կտրուկ քայլեր ձեռնարկեն հասարակության բնական կյանքը ապահովելու համար», - ասաց Խաչատրյանը:

Քննարկումներից հետո հանձնաժողովը դեմ քվեարկեց այս փոփոխություններին, հարցը չի ներկայացվի խորհրդարանի լիագումար նիստ հանձնաժողովի դրական եզրակացությամբ, սակայն խմբակցությունները կկարողանան ինքնուրույն ներկայացնել այն քննարկման:

Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, ամփոփելով քննարկումների արդյունքները, նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացնելու դեպքում ռազմական դրությանն այսպես թե այնպես կվերացվի, և առաջարկեց սպասել կառավարության համապատասխան նախաձեռնությանը:

Նրա խոսքով, իշխանությունները կարող են գալ նման նախաձեռնությամբ հանդես գալ առաջիկա 7-10 օրվա ընթացքում, և, համապատասխանաբար, ռազմական դրությունը վերացնելու մասին որոշումը կկայացվի այս որոշումից անմիջապես հետո:

«Չեմ կարծում, որ 10 օրը էական նշանակություն ունեն։ Եթե լինի արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական պայմանավորվածություն, այս ռեժիմը հաստատ կվերացվի», - ասաց Քոչարյանը: