Բավ է պառակտվել
16-12-2014 17:24

Իշխող կուսակցության պատգամավորները կանգ են առել կես ճամփին.ԲՀԿ

ՀՀԿ-ի պատգամավորները պատրաստ չեն պահանջելու փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականը, դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժաանգություն», ՕԵԿ») մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պահանջել են արտահերթ նիստ անցկացնել՝ Արցախյան պատերազմի վետերանների եւ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով: ՀՀԿ պատգամավորները միայն մեկ քայլ են արել՝ պատրաստակամություն հայտնել դատապարտելու նման երեւույթները, սակայն չեն համաձայնել պահանջել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականը, որն իրեն կոպիտ, պաշտոնին ահամատեղելի արտահայտություններ է թույլ տվել: «Նրանք մեզ հետ չհամաձայնեցին հենց այս հարցում, իսկ մեզ համար սա շատ կարեւոր էր», - ասել է Զոհրաբյանը: Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկության՝ մոտ մեկ շաբաթ առաջ փոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հայտարարել էր, որ ««այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: