Բավ է պառակտվել
07-02-2015 09:59

Հայաստանի և ԵՄ-ի պատգամավորները կրկին կընկերանան

ԵՄ-ի և Հայաստանի պատգամավորները պաշտոնապես վերսկսել են բարեկամությանխմբի աշխատանքը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՝Եվրոխորհրդարանում: Միջոցառմանը մասնակցել են Եվրոխորհրդարանի պատգամավորներ, վերջինիս տարբեր քաղաքական խմբերի և ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Բելգիայի հայկական հասարակական և քաղաքական կառուցվածքների անդամներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել բարեկամական խմբի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Թեոհարուսը, ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և Եվրոպայում Հայ Դատի խմբի նախագահ Կասպար Կարապետյանը: Բարձր գնահատելով Եվրոպական խորհրդարան-Հայստան բարեկմության խմբի գործունեության վերսկսումը՝ դեսպան Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամության ընդլայնված խումբը կնպաստի Եվրոխորհրդարանում Հայաստանին անհանգստացնող հարցերը ուսումնադիրելուն, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունը ամրապնդելուն: