Բավ է պառակտվել
04-04-2015 09:10

Ռադայի պատգամավորը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ է մշակել

Գերագույն Ռադայում ուրբաթ №2530 համարի տակ «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծն է առաջադրվել: Ինչպես հաղորդվում է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքում, օրինագծի նախաձեռնողներն են ժողովրդական պատգամավոր, պատգամավորական «Վիդրոջենյա» խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն: Փաստաթղթի տեքստը ներկայումս Գերագույն Ռադայի կայքում տեղադրված չէ: ՀայոցՑեղասպանության զոհերի հիշատակման օրը ամեն տարի նշվում է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում տարբեր տվյալներով 1,5 մլն. հայերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում կալանավորվել են և ավելի ուշ մահապատժի ենթարկվել հայ մտավորականության ներկայացուցիչները: 1965 թվականից ի վեր, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են և դատապարտել ՄԱԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություն և 7 պետությունը մասամբ: Հայոց Ցեղասպանության ժխտումը պաշտոնապես աջակցվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: