Բավ է պառակտվել
29-09-2014 10:38

Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ է Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության դեմ արշավ սկսելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է Lenta.ru-ն:
Վարչապետն իր տեսակետը կներկայացնի ընթացիկ շաբաթ Բիրմինգհեմում՝ պահպանողական կուսակցության կոնֆերանսում: Քեմերոնը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ընդլայնի Մեծ Բրիտանիայի իրավասությունները իր սահմանների վերահսկողության բնագավառում: Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիները Մեծ Բրիտանիայում անարգել ապրելու եւ աշխատելու իրավունք ունեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերանայել Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունները` մինչեւ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ 2017թ. նախատեսված հանրաքվեն: Ըստ նրա` Միացյալ Թագավորությունը կմնա ԵՄ-ում՝ պայմանով, որ այն կվերակազմավորվի: «Ես անում եմ այս աշխատանքը, որովհետեւ սիրում եմ իմ երկիրը, ես խիստ անհանգստանում են դրա ապագայի համար, ցանկանում եմ, որպեսզի այն լինի ուժեղ, հպարտ, ինքնավստահ անկախ պետություն», — հայտարարել է Քեմերոնը: