Բավ է պառակտվել
02-04-2016 14:33

Բաքվի գործողությունները հանգեցնում են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Այդ մասին  ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: 
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Այս դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է Զայնետդինովը: 
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են: 
«Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ողջ լիարժեք տեղեկատվությունը։ Համարում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Զայնետդինովը։