Բավ է պառակտվել
01-06-2015 12:53

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կայցելի հունիսի 3-ին

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, Դաչիչը և Նալբանդյանը չորեքշաբթի օրը կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս: