Բավ է պառակտվել
04-11-2014 07:31

Սերժ Սարգսյանն ընդունել է Դեյվիդ Լիդինգթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են: Սերժ Սարգսյանը և Դեյվիդ Լիդինգթոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, և հայ-բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում և Փարիզում կայացած գագաթաժողովների արդյունքները: ՀՀ Նախագահը և պետնախարար Լիդինգթոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: