Բավ է պառակտվել
24-10-2022 18:52

Պետքարտուղարության Կովկասի հարցերով գրասենյակի տնօրենն ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության հարցում

ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հարցերում:

Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, նա այցելել է Գեղարքունիքի մարզում, եղել Վարդենիս և Սոթք բնակավայրերում, հանդիպել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։