Բավ է պառակտվել
17-06-2016 12:22

Ուորլիքը ներկա է լինելու Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկա է գտնվելու Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը:
«Ես ներկա եմ լինելու այդ հանդիպմանը և անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Մենք հույս ունենք, որ կողմերն ավարտին կհասցնեն սահմանային միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների ներդրման շուրջ ունեցած պայմանավորվածությունները և կվերականգնեն համակողմանի կարգավորման տանող բանակցային գործընթացը»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որին արդեն կհաջորդի երեք նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը: Հիշեցնենք, որ այս օրերին Սանկ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական ֆորումը: