Բավ է պառակտվել
14-05-2016 09:56

Ջոն Քերին Վիեննայում կմասնակցի ԼՂ հակամարտության հարցի շուրջ քննարկումներին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 14-26-ը պաշտոնական այցեր կկատարի Ավստրիա, Բելգիա, Բիրմա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա` քննարկելու մի շարք տարածաշրջանային հարցեր: Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ժողովը: Հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԱՄՆ պետքարտուղարը նախարարական մակարդակով հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ` քննարկելով երկրում մարդասիրական օգնության տրամադրման ապահովման խնդիրն ու Սիրիայում քաղաքական անցման բանակցային գործընթացի արագացման հարցը: