Բավ է պառակտվել
12-07-2016 09:28

Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում Քերին կքննարկի ԼՂ հիմնահարցը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին կայցելի Մոսկվա, հաղորդել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Հուլիսի 14-ի երեկոյան Քերին կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի մի քանի բարձրաստիճան պաշտոնյանի հետ, որպեսզի քննարկի Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և այլ հիմնահարցեր»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցում։

Դրա հետ մեկտեղ պետդեպարտամենտի հաղորդագրությունում ասվում է, որ Քերիի այցը Ռուսաստան տեղի կունենա հուլիսի 14-15-ին` ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակում։