ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կրկին հանդես է եկել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության օգտին:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ «նման մերձեցումը դեռ քննարկվում է, բայց դեռեւս պարզ չէ, թե արդյոք հնարավոր է դրան հասնել»:
Քերրին պնդում է, որ պետք է վերսկսել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի գործունեությունը, հետախուզական տվյալների փոխանակման համատեղ կենտրոնի ստեղծման աշխատանքները: Ավելի վաղ Լաոսում Պետքարտուղարության ղեկավարը հույս էր հայտնել, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել օգոստոսի սկզբին: