Բավ է պառակտվել
16-12-2021 17:26

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը շահավետ է Ադրբեջանի համար․ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակը Ադրբեջանին ավելի շատ օգուտներ է խոստանում կազմակերպության գործունեության մասին իրազեկվածության տեսանկյունից։ Այսպիսի կարծիք է հայտնել հինգշաբթի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս երկրին ավելի իրազեկ լինել [ԵԱՏՄ-ում] տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ադրբեջանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր գիտեն ԵԱՏՄ-ի մասին: Այսօր հայտարարված տվյալներով, բնակչության մոտավորապես 30-40-%-ն ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է։ Ուստի անհրաժեշտ է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը։ Նման աշխատանքի ձեւ է նաև դիտորդի կարգավիճակն»,- ասել է Բաքվում «Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները ինտեգրացիոն գործընթացների համատեքստում» անցնող համաժողովի կուլուարներում։
Նրա խոսքով, այդ կարգավիճակի շրջանակներում երկիր դիտորդը կարող է մասնակցել ԵԱՏՄ աշխատանքային մարմինների աշխատանքներին, ստանալ բոլոր փաստաթղթերը, ներսից տեսնել, ինչպես է աշխատում կազմակերպությունը, քանի որ հնարավորություն է ունենում իր ներկայացուցիչն ունենալ միությունում։ «Որքան շատ գիտես, այնքան շատ օգուտներ կարող ես ստանալ համագործակցությունից, այդ պատճառով դա ձեռնտու է այդ թվում՝ Ադրբեջանին»,- ասել է Օվերչուկը։
Դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ (ԵՏԲԽ), Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան ունեն դիտորդ երկրների կարգավիճակ։ ԵՏԲԽ-ն ԵԱՏՄ-ի բարձրագույն վերազգային ​​մարմինն է, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտական ​​գործող վերազգային ​​կարգավորող մարմին է։