Բավ է պառակտվել
06-02-2016 14:25

Նավթային բարձր եկամուտների ժամանակներն անցել են.Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ նավթային բարձր ռենտաների ժամանակներն արդեն անցել են: 
«Խնդրում եմ Ձեզ մարդկանց չխոստանալ այն, ինչ մենք չենք կարողանալու անել: Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք: Նավթային բարձր ռենտաների ժամանակներն անցել են: Մենք բոլորս և բնականաբար ես՝ որպես կառավարության ներկայացուցիչ, լավ գիտենք մենք ընթացիկ բյուջետային միջոցների հնարավորությունը»,- հայտարարել է Մեդվեդևը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ վարչապետը նաև հավելել է, որ պետական կառույցները և չինովնիկները պետք է առժամանակ մոռանան նոր գրասենյակների և տարածքների մասին, քանի որ կառավարությունը զերծ է մնում նման նախագծեր իրականացնելուց: