Բավ է պառակտվել
16-08-2018 15:17

100 օրն անց իշխանություններն անցնում են նոր մակարդակի՝ Փաշինկան

Իշխանության 100 օրը լրանալուց հետո իշխանություններն անցնում են նոր մակարդակի, սպասվում են արագացված բարեփոխումներ. Այս մասին հինշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս 100 օրվա ընթացքում մենք լուծեցինք մեր հիմնական խնդիրները, հետհեղափոխական շրջանում ապահովեցինք իշխանության սահուն անցումն ու տնտեսության բնականոն զարգացումը», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ բարեփոխումների նոր փուլին անցնելը հարկավոր է այն բանի համար, որ երկրի տնտեսությանը նոր շունչ տրվի, «երկրորդ արագություն» բացվի:
«Հուսով եմ, որ այս 100 օրվա, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հանրահավաքի ժամանակ, ընթացքում կուտակված եռանդը, թույլ կտա մեզ նոր ուժերով լուծել այն խմդիրները, որոնք մեր առաջ են դնում Հայաստանի քաղաքացիները», - ասաց վարչապետը:
Ավելի վաղ Gisher.news գրել էր այն մասին, որ ապրիլի 13-ից հանրապետությունում ընթացող լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Ազգային ժողովը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստի ժամանակ երկրորդ փուլով վարչապետ ընտրեց Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիլոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանն օգօստոսի 17-ին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում իր կառավարման առաջին 100 օրվա արդյունքներն ամփոփելու նպատակով: