Բավ է պառակտվել
11-08-2018 13:35

Ռուսական զենքի մատակարարման համաձայնագիրն ուճի մեջ է՝ պաշտպանության նախարար

Հայկական կողմն ազդակներ չի ստացել Ռուսաստանից զենքի մատակարարման պայմանավորվածությունների չկատարման վերաբերյալ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Gisher.News նախկինում տեղեկացրել էր, որ օգօստոսի սկզբին, ըստ ռուսական "Կոմերսանտ" թերթի տվյալների, հոդված էր հրապարակվել Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից նախկին ղեկավարների նկատմամբ հետապնդումների մասին, ինչը խաթարել է Մոսկվայի և Երևանի հարաբերությունները և կարող է կողմերի մեջ ավելի մեծ վեճի հանգեցնել: Մասնավորապես, հարցականի տակ է հայտնվել նախկինում համաձայնեցված $100 մլն. զենքի մատակարարումը:

Այս հաղորդմանը Տոնոյանը պատասխանեց. «իմ կողմից սխալ կլինի մեկնաբանել տարբեր ԶԼՄ-ների հրապարակումները, սակայն կարող եմ ասել, որ մենք կկատարենք Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրային պարտավորություններ, դրանք երկուստեք կկատարվեն»:

Հիշեցենք նաև, որ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունն անվանել էր ոչ ստույգ: «Ես չեմ հաստատում: Վարկի շրջանակներում ամեն ինչ գործում է», - ասել է նա:

2015 թ. հունիսին համաձայնագիր է ստորագրվել ռուսական արտադրության զենք ձեռք բերելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին $200մլն պետական արտահանման վարկ տրամադրելու մասին: 2017 թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված միջկառավարական համաձայնագրի համաձայն Ռուսաստանը հայկական կողմին կտրամադրի $ 100 մլն պետական արտահանման վարկ `ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար: Միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:
Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել էր սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 28-ին դատարանը որոշեց ազատել նրան 5 միլիոն դրամի գրավի դիմաց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի գիշերը որոշեց նույն գործով երկու ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է: