Բավ է պառակտվել
08-05-2020 10:59

Ծեծ, հայհոյանքներ. Մարուքյանը և Միքայելյանը ԱԺ-ում հարցերը պարզում են բռունցքներով (Տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթն այսօր ընդհատվեց թեժ ծեծկռտուքով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից նրան ուղղված ինչ-որ բաներ էր ասում: Մարուքյանն արձագանքեց .«Ես ձեզ համար հոպար չեմ», ապա հարցրեց՝ «ի՞նչը կցխես» ու գնաց դեպի Միքայելյանը:

Մինչ մյուս պատգամավորները կհասնեին, Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը հարձակվեցին միմյանց վրա հարվածներով: Այնուհետ վրա հասան այլ պատգամավորներ ու տևական ժամանակ չէին կարողանում իրարից բաժանել այս երկուսին:
Մարուքյանն իջավ ամբիոնից, Միքայելյանը վեր կացավ իր տեղից, ինչից հետո էլ բախում տեղի ունեցավ:

ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը նիստն ընդհատեց մինչև ժամը 11:00-ն՝ հորդորելով կրքերը հանդարտվելուց հետո դահլիճ վերադառնալ:

Էդմոն Մարուքյանն իր հերթին հավելեց, որ որքան էլ փորձեն իրեն հարվածել, սպառնալ, որ վիզը կկտրեն, ինքը միշտ խոսելու է, և անցել են ժամանակները, երբ որևէ պատգամավոր կարող է իրեն «Շմայսի պես պահել»:

 

 

Արմինե Գևորգյան