Բավ է պառակտվել
13-05-2014 16:12

Զինադադարը լուծում չէ, պետք է նոր լուծում գտնել.Օլանդ

Այսօր՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ տված համատեղ ասուլիսի ընթացքում  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարի 20-ամյակի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի առանձին, ինչպես նաև համանախագների համատեղ հայտարարություններին, ասաց, որ այստեղ որևէ նոր բան չկար: «Մեկ անգամ չէ, որ համանախագահները գրավոր կամ բանավոր արտահայտել են իրենց միասնական կարծիքը: Դա այն է որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է իրավական պարտադիր ուժ ունեցող, ժողովրդի ազատ կամարտահայտման սկզբունքով որոշվի: Այս մասին նաև հայտարարել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագաները և ԵԱՀԿ համանախագահները: Ուորլիքը որևէ նոր բան չասաց, ասաց այն, ինչ ասել էր իր նախագահը տարբեր առիթներով ... Ինչքան էլ փորձի Ադրբջանի ղեկավարությունը այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել, սկզբունքները յուրովի մենկաբանել, միևնույն է, ոչինչ չի ստացվելու»,- ասաց նա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր հերթին հիշեցրեց, որ ինքը երկու օր առաջ գտնվում էր Բաքվում, որտեղ պատրաստակամություն է հայտնել անել ամեն ինչ՝ ԼՂ խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար:վ«Երեկ զինադադարի քսանամյակն էր, բայց դա լուծում չէ, պետք է նոր լուծում գտնել: Ֆրանսիան պատրաստ է ընդունել երկու եկիրների նախագահներին էլ, որպեսզի փոխվստահության ճանապարհներ գտնեն»,- ընդգծեց Օլանդը: