Բավ է պառակտվել
31-03-2023 13:24

Ծեծկռտուք՝ Հայաստանի խորհրդարանում. մանրամասներ հայտնի են

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում. Պատգամավորներն անգամ հարվածել միմյանց։ Շրջանառվում էին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունները։

«Վիճաբանություն է եղել... Սահակյանը Վարդանյանից պահանջել է ձայնը չբարձրացնել, նա էլ պատասխանել է՝ ում վրա ուզեմ՝ կգոռամ, ինչ կուզեմ՝ կանեմ։ Վարդանյանն ինչ-որ բան բղավելով վազել է դեպի Սահակյանը, և վերջինս հարվածել է նրան»,- ասվում է նյութում։

Անմիջապես դեպքի վայր ժամանած ոստիկանները Սահակյանին տարել են հարցաքննության։ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Պատգամավորների մեկնաբանությունները

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց դեպքի մասին տեղեկությունը՝ ասելով, որ մանրամասներին տեղյակ չէ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայլ Կոնջորյանը ներկայացրել է իր վարկածը։ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- գրել է Կոնջորյանը Facebook-ում։

ՔԿ-ի արձագանքը

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հաստատել է, որ խորհրդարանում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ է ստացվել։ Նրա խոսքով, իրականացվում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։

«Այս պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներումպաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- ասել է նա։