Բավ է պառակտվել
06-11-2018 22:58

ԵՄ հետ երկկողմ համաձայնագիրը շուտով կարող է ամբողջապես վավերացվել

Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավականին ինտենսիվ փուլ, իսկ “Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին” համաձայնագիրը կարող է շուտով ամբողջպես վավերացվել, ասել է արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը 2019թ. Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովներում լսումների ժամանակ։ Նրա խոսքերով, հունիսից համաձայնագրի որոշ դրույթների կիրարկումն (փաստաթղթի գրեթե 80% -ը) արդեն թույլ է տալիս զգալի առաջընթաց գրանցել դրա իրականացման գործընթացում, իսկ մնացածը վերաբերում է ԵՄ անդամ-երկրներին և նրանց լիազորություններին։ Նա նշել է, որ ԵՄ հետ համաձայնագրի վավերացումը կախված է տարբեր երկրների սահմանադրական առանձնահատկություններից, քանի որ կան երկրներ, որտեղ խորհրդարանական վավերացումը պարտադիր չէ, իսկ կան այնպիսիք, որտեղ պահանջվում է նաև գործադիր մարմնի համաձայնությունը։ “Վերջին ժամանակներս գործընթացը մի փոքր դանդաղել է, չնայած ընթացակարգերն արագացնելու մեր փորձերին, ինչը, մասամբ, կապված է նաև 2019թ․ մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ”,-ասել է Նազարյանը։ Նա հիշեցրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողովը մծշակում է միջոցառումների կիրարկման “ճանապարհային քարտեզը”, որը կուղարկվի հաստատման ԵՄ կողմին: Ըստ նրա, շուտով Երևանում կկայանա համագործակցության կոմիտեի առաջին հանդիպումը, որի օրակարգում կներկայացվի Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման “Ճանապարհային քարտեզը”։ “Մենք աշխատում ենք։ Հույս ունեմ, որ անկախ Եվրախորհրդարանի ընտրություններից մինչև 2019թ․ մայիսը կգրանցվի ակնկալվող արդյունքը՝ փաստաթուղթը կվավերացվի բոլոր երկրների կողմից”,-ասել է Նազարյանը։

2018 թվականի հունիսի 1-ից մասնակիորեն ուժի մեջ է մտել “Հայաստանի, Եվրամիության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը”, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ապրիլի 11-ին: Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Եվրամիության “Արևելյան գործընկերություն” ծրագրի հինգերորդ գագաթնաժողովում:

Այսպիսով, Հայաստանը դարձել է Եվրասիական միության հետ համանման փաստաթուղթ ստորագրած առաջին ԵԱՏՄ անդամ- երկիրը։ Համաձայնագիրը ամբողջապես ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ բոլոր 28 անդամ երկրների կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո։ Ներկայումս այն վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Դանիան, Ռումինիան և Լյուքսեմբուրգը։