Բավ է պառակտվել
08-04-2016 10:44

ԵՏՄ-ն աստիճանաբար զարգանում է՝ չնայած համաշխարհային ճգնաժամին. Նարիշկին

Եվրասիական տնտեսական միությունը աստիճանաբար զարգանում է, չնայած համաշխարհային ճգնաժամին: Այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումում, որը բացվել է Բիշքեքում ապրիլի 8-ին: «ԵՏՄ-ն շուրջ երկու տարի առաջ է ստեղծվել: Ընդ որում մեր Միության կայացումը տեղի է ունենում բարդ պայմաններում՝ էներգակիրների գները կտրուկ անկում են ապրել, համաշխարհային տնտեսությունը տենդի մեջ է, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են ներդրվել, աշխարհը ցնցվում է ահաբեկչությունից: Այդուհանդերձ, մեր Միությունը աստիճանաբար զարգանում է ու լրջորեն մեղմացնում բացասական գործընթացները»,- շեշտել է նա: Նարիշկին խոսքով «պահպանվում են առևտրի ծավալները բնական արտահայտությամբ, զարգանում են ներմուծումը փոխարինելու գործընթացները, այդ թվում, ինչը շատ կարևոր է՝ բարձրտեխնոլոգիական ոլորտներում»: «Օրենսդրության ունիֆիկացիայի ու ներդաշնակեցման ոլորտում այս տարի լրջորեն ծանրաբեռնված են լինելու ԵՏՄ երկրների խորհրդարանները»,- ասել է պալատի ղեկավարը: Բացի դրանից, Նարիշկինը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը այս տարի ղեկավարում է Եվրասիական տնտեսական գերագույն խորհուրդը, առաջարկել է 2016 –ը հռչակել երրորդ երկրների ու միջկառավարական կազմակերպությունների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության տարի: Նարիշկինը վստահ է, որ վաղ թե ուշ տնետսական համագործակցությունը ԵՏՄ-ին ու ԵՄ-ին կմիավորի մեծ Եվրասիայի շրջանակում: «Մեծ Եվրասիայի շրջանակում տնտեսական համագործակցության արդյունավետության տրամաբանությունը վաղ թե ուշ կմիավորի Եվրոպական միությանը ԵՏՄ-ի, Մետաքսի ճանապարհի տնետսական գոտու ու Հարավ արևելյան Ասիայի երկրների ասոցացիայի հետ»,- հայտնել է նա: