Բավ է պառակտվել
05-03-2014 14:03

«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրները շարունակում են համագործակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հասնելու համար». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել, ըստ որի ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրները շարունակում են համագործակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հասնելու համար:
«Մենք շարունակում ենք աշխատանքը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ` Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու համար, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: