Բավ է պառակտվել
03-10-2016 12:36

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում։ Համապատասխան հրամանագիրը Ս.Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 3-ին։

Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել 2008-ի ապրիլին։

Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։

Տարբեր տարիներին աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ դեսպանությունում, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում, Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական, Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, Եգիպտոսում ՀՀ դեսպան, Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Իսրայելում, Վատիկանում և Անդորրայում ՀՀ դեսպան: