Բավ է պառակտվել
29-09-2014 14:28

Ադրբեջանականը կրկին ցույց տվեց, որ դեռ պատրաստ չէ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը.ՀՀ ԱԳՆ

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանընեց, թե Ադրբեջանական կողմը կրկին ցույց տվեց, որ դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: «Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից ՄԱԿ-ի ամբիոնում ներկայացված կազմակերպությունների շարքում չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահները, որոնք էլ զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ և ունեն միջազգային հանրության կողմից մանդատ՝ միջնորդության եւ այս խնդրի կարգավորման նպատակով աջակցում են կողմերին:
Այն կազմակերպությունները, որոնք հիշատակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ միայն չունեն այս մանդատը, այլև չեն զբաղվում այս հարցերով և Ադրբեջանի փորձն է հենց տեղափոխել քննարկումները, բանակցային գործընթացը այլ ձեւաչափեր, որտեղ չկա խորը պատկերացում այս հիմնախնդրից»,-ասել է նախարարը: Էդվարդ Նալբանդայնի խոսքով՝ դա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: