Բավ է պառակտվել
20-07-2021 23:18

Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերություններն ակտիվորեն վերականգնվում են․ Պուտին

Համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերություններն ակտիվորեն վերականգնվում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր հարաբերությունները վերականգնվում են կորոնովիրուսից հետո, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսությունն։ Անցյալ տարի որոշակի անկում կար, հիմա՝ կայուն աճ և վերականգնում: Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է տնտեսական ոլորտի առաջատար տեղերից մեկը, միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ երկրները համագործակցության շատ ուղղություններ ունեն։ Ռուսաստանը մոտ ապագայում նախատեսում է Ադրբեջան ուղարկել ներկայացուցչական պատվիրակություն։

«Դա կլինի խառը խումբ` տարբեր ուղղություններով․ նկատի է առնվում և արդյունաբերությունը, և տրանսպորտը, և ենթակառուցվածքները, և որոշ այլ հարցեր»,- հավելել է ՌԴ նախագահը:

Ալիևը Մոսկվայում է մեկօրյա աշխատանքային այցով։