Բավ է պառակտվել
01-06-2017 14:01

ՀՀ նախկին գլխավոր դատախազը ՄԻԵԴ-ում կներկայացնի երկրի շահերը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր ԳևորգԿոստանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կներկայացնի Հայաստանի շահերը: Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի օրը՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում:
Որոշման մեջ, մասնավորապես ընդգծվում է, որ Կոստանյանը (իր համաձայնությամբ) ՄԻԵԴ-ի հետ հարաբերություններում լիազորված է հանդես գալ որպես Հայաստանի ներկայացուցիչ:
2017թ. ապրիլի 2 –ի ԱԺ ընտրություններից հետո Կոստանյանը պատգամավոր էր դարձել, և վարչապետի 2017թ.մայիսի 17-ի որոշմամբ ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնից, որը զբաղեցնում էր սկսած 2004 թվականից:
Տարբեր տարիների Կոստանյանը զբաղեցրել է Արդարադատության նախարարի տեղակալի, նախագահի օգնականի, ռազմական դատախազի, իսկ 2013-2016թթ. նաև ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը: Սեփական դիմումի հիման վրա Գլխավոր դատախազի պաշտոնը լքելուց հետո, 2017թ. հունվարին նա նախագահի խորհրդական էր նշանակվել: