Բավ է պառակտվել
02-12-2021 15:24

Հայաստանի ՊԵԿ նախկին նախագահը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը, հայտարարել է հինգշաբթի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ նշանակումն արվել է գրավոր ընթացակարգով։ Հովհաննիսյանը նախկինում զբաղեցրել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 25-ին նշանակվել էր Հայաստանի փոխվարչապետ։