Բավ է պառակտվել
17-01-2017 12:23

ԲՀԿ-ի նախկին ղեկավարը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի օրը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Այսպիսով կհանգուցալուծվի մեծ քաղաքականություն նրա վերադարձի հետ կապված, երեք ամիս տևած ինտրիգը»,- գրում է թերթը:
Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն և այլ ուժեր կսկսեն աշխատել նրա՝ նախընտրական ցուցակը գլխավորելու ուղղությամբ:
«Մեր տեղեկություններով Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ համաձայնեցված չէր, և այժմ իշխանությունները ստիպված կլինեն քաղաքական դաշտում նոր դասավորություն ձևավորել՝ մյուս «ընդդիմադիր» ուժերի համար»,- ասված է թերթի հրապարակման մեջ:
Թերթը նաև գրում է, որ Ծառուկյանի վերադարձը ամենից շատ անհանգստացնում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին աջակցող ուժերին, որոնց նպատակը ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է քաղաքականություն: