Բավ է պառակտվել
26-05-2020 12:09

ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ Միքայել Մինասյանի հայտարարությունների կապակցությամբ

Հայաստանի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին երկուշաբթի հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն Հայաստանի երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել մի շարք մերկացուցիչ տեսանյութերով՝ բացահայտումների միջոցով ներկայացնելով Փաշինյանի վարած քաղաքականության իր վարկածը։

Այսպես, ֆեյսբուքում տեղադրված տեսանյութերի առաջին շարքում Մինասյանը հայտարարել էր, որ մի քանի ամիս առաջ Վանեցյանը (այն ժամանակ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար - խմբ.) կապվել է իր հետ Իտալիայում և գործարք առաջարկել վարչապետի անունից:

Նախկին դեսպանի խոսքով, Վանեցյանն իրեն առաջարկել է գործարք․ դադարեցնել Մինասյանի և նրա մերձավոր մարդկանց դեմ քրեական հետապնդումը, եթե նա խորհրդանշական գումար վճարի որևէ հայկական հիմնադրամի և երբեք չվերադառնա Հայաստան: Մինասյանը հայտարարել է, որ մերժել է այդ առաջարկը:

ՀՔԾ-ից դուրս գալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վանեցյանը հիշեցրել է, որ Մինասյանի հայտարարության հիման վրա հարուցված գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն։

“Նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված։ Ես չեմ հերքում և չեմ հաստատում։ Ես չեմ մեկնաբանում”,– ասել է Վանեցյանը։

Նա զերծ է մննցել նաև Մինասյանի գործողություններին գնահատական տալուց, նշելով, որ յուրաքանչյուր անձի մեղավորության աստիճանը պետք է որոշի դատարանը։

Մայիսի 16-ի առցանց մամլո ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Միքայելյանի հայտարարությունների մասին հարցին ասել է, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։