Բավ է պառակտվել
14-06-2019 19:39

Գլենդելի նախկին քաղաքապետը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։

“Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն է”,-նշել է վարչապետը։

Զարեհ Սինայանը ծնվել է 1973թ․, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1988թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը, Լոս-Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանը։
2014-2015թ․թ․զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը։ Մինչև քաղաքպետ նշանակվելը հաղթել է քաղաքային խորհրդի ընտրություններում և պաշտոններ զբաղեցրել տարբեր հանձնաժողովներում, ներառյալ՝ զբոսայգիների և հանգստի սպասարկման ծառայությունն, ինչպես նաև Համայնքային զարգացման դրամաշնորհների խորհրդատվական հանձնաժողովում: Նա ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում:

2019 թ. մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախագահ Սարգսյանը ստորագրեց մայիսի 16-ին: Այլ փոփոխությունների շարքում Սփյուռքի նախարարությունը փոխարինվեց վարչապետի աշխատակազմին կից սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտով: