Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նորից քաղաքապետ է ուզում դառնալ:
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, պաշտոնին հրաժեշտ տալուց հետո, տևական ժամանակ արտերկրում էր:
Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո, Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ` ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:
Բեգլարյանը հույս ունի, որ, լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում, դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում, գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ։