Բավ է պառակտվել
22-08-2015 15:55

Հովհաննես Մանուկյանը երկար լռությունից հետո խոսեց

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook-ի իր էջում երկար լռությունից հետո գրառում է կատարել՝ մեջբերելով Վալենտին Սավվիչ Պիկուլին.

-Իսկ ե՞րբ հասցրիք այսքան թշնամիներ ձեռք բերել:

-Դրա համար պետք չէ հանճար լինել: Զբաղվիր քո գործով, ասա ճշմարտությունը, մի քծնիր։ Եվ դա լիովին բավարար է, որպեսզի ամեն քնձռոտ շուն դարպասի տակից վրադ հաչի: