Հայաստանի նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ 44-օրյա պատրեզամն Արցախում ավարտվել է պայմանավորվածությամբ։
“Մեր պարտության պատճառը տգիտությո՞ւնն է, թե՞ դավաճանությունը։Կան շատ փաստեր, որոնք խոսում են հնարավոր ծրագրավորված պարտության մասին։ Եվ մենք բոլորս կարող ենք մտածել, որ հենց այդպես էլ եղել է, քանի դա չի հերքվել լուրջ և խորը հետաքննության միջոցով։ Ձևակերպեմ այսպես․ փաստերի համադրումը թույլ է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անզորության, անտաղանդության պատճառով, բայց ավարտվել է պայմանավորվածության համաձայն”,- ասել է նա երկուշաբթի մամլո ասուլիսին։
Քաչարյանն ասել է, որ այս բոլորն ակնհայտ դավաճանություն է, “և մենք ակնկալում ենք, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն դրանով”։
“Կգա ժամանակը, երբ բոլորը պատասխան կտան այս ամենի համար, նաև նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է զբաղվեին դրանով, բայց չեն զբաղվել”,- հավելել է նա։
Խոսելով այն մասին, թե ի՞նչ է պետք անել այս կասկածները փարատելու համար՝ նախկին նախագահն ասել է, որ առաջին հերթին պետք է հետաքննություն անցկացնել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ։
“Ցանկացած այլ տարբերակ չի վերականգնի վստահությունը հասարակությունում։ Սա միակ տարբերակն է; Ճգնաժամը հասարակությունում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա մի զգալի զանգված, մարդկային ներուժ, որը չի համակերպվի ստեղծված իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչև չստանա այդ պարզաբանումները։ Եվ սա նույնպես փաստ է”,- շեշտել է Քոչարյանը։