Բավ է պառակտվել
21-11-2016 14:47

Փորձագետ. ՀՀ-նպետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին

Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Անկարան ֆինանսավորում է ԻՊ-ին, մինչդեռ թուրքական տնտեսությունը խորը ճգնաժամ է ապրում:

«Շատ ճիշտ է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ Թուրքիան աջակցել է ԻՊ-ին և մինչև հիմա կապի մեջ է խմբավորման հետ: Տարբեր երկրների բազմաթիվ պատվիրակներ ևս համամիտ են այս տեսանկյան հետ», - ասաց Սաֆրաստյանը:

Նա ավելացրեց, որ Թուրքիան միշտ աջակցել է և այժմ էլ աջակցում է ծայրահեղ իսլամիստներին: