Բավ է պառակտվել
14-10-2019 15:44

Փորձագետը նշել է սիրիահայ բնակչության անվտանգության գրավականը

Սիրիայի հյուսիսարևելյան շրջանի հայ բնակչության անվտանգության հարցը կարող է լուծում գտնել միայն Հայաստանի և տեղի հայ համայնքի կազմակերպության ուժերի միավորմամբ, երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Երևանի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հայ-քրդական հարաբերությունների գծով փորձագետ Սարգիս Գրիգորյանը։

Հոկտեմբեր 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում Քրդիսատնի աշխատավորական կուսակցության և “Իսլամական պետության” դեմ “Խաղաղության ակունք” անվանումով ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Թուրքիան ռմբակոծել է Թել Աբյադ քաղաքը, ուր մշտապես բնակվևմ է 16 հայ ընտանիք։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Ղամիշլին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում։

“Ստեղծված իրավիճակի բարդությունը և անկանխատեսելիությունը պահանջում են առավելագույն զգուշություն և օպերատիվ արձագանքում։ Սիրիայի հայկական համայնքը և Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնեցնեն բոլոր գործողությունները իրենց հայրենակիցների անվտանգության ապահովման համար և նախապես ձեռնարկեն միջոցներ նրանց տարհանումն իրականացնելու նպատակով՝ իրավիճակի սրման դեպքում”,- ասել է Գրիգորյանը։

Ըստ նրա, ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը Սիրիայի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում բավականին կշռադատված և օպերատիվ էր, այն համապատասխանում էր ինչպես Հայաստանի պետական, այնպես էլ տեղի համայնքների շահերին:

«Սիրիան բազմադավան և բազմազգ երկիր է, որտեղ հայ բնակչությունն ունի իր նշանակությունն ու կարգավիճակը: Սիրիայի վերաբերյալ Հայաստանի բոլոր պաշտոնական հայտարարությունները կամ գործողությունները պետք է համաձայնեցվեն տեղի համայնքի հետ, որպեսզի չվնասենք մեր հայրենակիցներին”, - ասել է նա:

Այս համատեքստում Գրիգորյանը նշել է նաև, որ Սիրիայում հայկական ռազմական առաքելության անհրաժեշտություն չկա:

“Մենք այս երկրում մարդասիրական առաքելություն ենք իրականացնում 2019-ի փետրվարից ի վեր, և կարիք չկա ռազմական ներկայության, որը կարող է հղի լինել լուրջ զարգացումներով ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև հենց Հայաստանի համար: Ես բացառում եմ, որ գերտերություններից որևէ մեկը կարող է անգամ առաջարկել Հայաստանին նման մասնակցություն”, - ասել է նա:

Երևանի պաշտոնական դիրքը

Ինչպես հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը, Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինված ուժերի կողմից գնդակոծված թուրքական բնակավայրերից հայ բնակչությանը տարհանելու խնդիր դեռևս դրված չէ: Դեսպանատունը մշտական կապի մեջ է այնտեղ ապրող հայերի հետ ՝ գրեթե ամեն ժամ թարմացնելով իրավիճակի մասին տեղեկատվությունը:

Ավելի վաղ, Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել էր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը: Հայտարարության մեջ նշվել է, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, գաղթականների մեծ հոսքի և, ի վերջո՝ նոր հումանիտար ճգնաժամի:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Սիրիայի հյուսիս-արևելյան մասում հայերը հիմնականում ապրում են Ղամիշլի քաղաքում: Համաձայն վերջին տվյալների `քաղաքում կա 400-420 հայ ընտանիք կամ 3000 մարդ: 10-15 ընտանիք ապրում է նաև Թել Աբյադում, մի քանի ընտանիք՝ Ռաս ալ-Այնում: