Բավ է պառակտվել
26-02-2015 13:45

ԲՀԿ ձևական ընդդիմության վերածելու փորձը անհեռատես քայլ էր. փորձագետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը կլինի զուսպ և հանգիստ, ասել է մամլո ասուլիսի ժամանակ Երևանյան մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Խոսելով Հայաստանում ներքաղաքական զարգացումների մասին՝ Նավասարդյանը նշեց մի քանի հնարավոր սցենար: Փորձագետի կարծիքով Հայաստանի իշխանությունները կփորձեն ստեղծել իրենց համար հարմար ընդդիմություն, որը չի խոչընդոտի երկրի ղեկավարությանը նախատեսված բարեփոխումները կատարելու հարցում: Նա համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը արդեն իսկ մշակվում է նախագահական գրասենյակում: Նավասարդյանի կարծիքով սակայն իշխանություններին չի հաջողվի ձևավորել ընդդիմության այսպիսի համակարգ, քանի որ նմանատիպ քաղաքական ուժը չի կարողանա բավարարել մարդկանց պահանջարկները և ընդունելի լինել Հայաստանի բնակչության զգալի մասին համար: Նրա խոսքով երկրում իրական ընդդիմություն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժերի միավորում, որոնց կարևորագույն նպատակը քաղաքական ծրագրի ձևավորմանը ուղղված անդադար աշխատանքն է: Նավասարդյանի խոսքով լուրջ ընդդիմադիր շարժման համար անհրաժեշտ են միջոցներ, սակայն Հայաստանում ֆինանսները գտնվում են օլիգարխների ձեռքում, և ողջ խնդիրը դրանում է կայանում: Ընդդիմություն դառնալու համար քաղաքական գործիչները պետք է բարդ աշխատանք կատարեն, սակայն հայ գործիչները դրան ընտելացած չեն: Նրան կարծիքով շուտով ԲՀԿ ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մի դրածո, իսկ ԲՀԿ գործունեությունը կդառնա վերին աստիճանի զուսպ և հանգիստ: Փորձագետի կարծիքով ԲՀԿ կփորձի ավելի զուսպ կերպով պատրաստվել խորհրդարանական ընտրություններին, և այժմ կուսակցություն այլևս չի զայրացնի ՀՀ ղեկավարությանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ի պես ընդդիմությունը քաղաքական պաշտպանվածություն կստանա նաև ռուսաստանյան կողմից, որպեսզի այն չվերացվի այնպես, ինչպես վերացավ եռյակը: Փորձագետի խոսքով ըննդիմությունը կստանա ՌԴ բացահայտ աջակցությունը, որպեսզի Հայաստանի իշխանությունները գտնվեն նրանց վերահսկման ներքո: Նավասարդյանի կարծիքով ապագայում ԲՀԿ ՀԱԿ-ի կարիքը չի զգա, քանի որ ԲՀԿ-ի գործունեությունը կկառաարվի ՀՀԿ-ի կողմից: Նրա խոսքով ՀԱԿ-ը ռեսուրսների կարիք է զգում, որոնք կարող են կուսակցությանը վերածելլուրջ ընդդիմադիր ուժի, սակայն այժմ այն չի տիրապետում նման ֆինանսական միջոցների: ԲՀԿ կդառնա հանգիստ ընդդիմություն և հազիվ թե խմբակցությունը զգա ՀԱԿ-ի հետ համագործակցության կարիքը: