Բավ է պառակտվել
17-01-2022 12:52

Փորձագետ. Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների անցկացումը Մոսկվայում ընդգծեց Ռուսաստանի Դաշնության դերը տարածաշրջանում

Ուրբաթ օրը Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպման անցկացումը ցույց տվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը այլընտրանք չունեցող միջնորդ է տարածաշրջանում և հեշտացրեց Ռուսաստանի համար հավասարակշռության պահպանումն այս երկու երկրների միջև։ Այս կարծիքն է շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։

«Ռուսաստանը հանդես եկավ որպես միջնորդ, որը նպաստել է այս բանակցություններին: Մոսկվայի համար սա նույնպես կարևոր տեղաշարժ է, քանի որ Ռուսաստանի Դաշնության համար բավականին դժվար է հավասարակշռել իր հարաբերությունները Երևանի և Անկարայի հետ», - ասել է Կորտունովը: «Ռուսաստանի համար միշտ դժվար է եղել ընտրություն կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև, և նման երկխոսության վերսկսումը կարծես թե ինչ-որ կերպ թեթևացնում է ռուս դիվանագետների և քաղաքական գործիչների գլխացավը»:

«Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն է Հարավային Կովկասի տարածաշրջանի հիմնական արտաքին դերակատարը և կարողանում է հասնել այնպիսի հաջողությունների, որոնք մյուս խաղացողները չեն կարող ապահովել»,- հավելել է նա։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող համագործակցությունը գործնական հարթության վերածելու համար Ռուսաստանը կարող է կողմերին առաջարկել Հարավային Կովկասում լոգիստիկ ցանցի զարգացման նախագծեր։
Դա ձեռնտու կլինի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև Ռուսաստանի հարավային շրջաններին, որոնք ակտիվ առևտուր են իրականացնում Անկարայի հետ, հայտարարել է Կորտունովը։

«Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ միայն ճանապարհի սկզբում են, այս երկու երկրների հասարակություններում կա երկարամյա վիրավորանք, միմյանց բացասական ընկալում, հետևաբար, ճանապարհը դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորմում, առավել ևս, որևէ փոխգործակցություն Անկարայի և Երևանի միջև, ըստ էության, կլինի երկար և դժվարին,- շարունակել է գործակալության զրուցակիցը։-Կլինեն նոր հանդիպումներ, բանակցություններ, անհրաժեշտ կլինի ինչ-որ կերպ վերացնել այդ լարվածությունը։ Լավ է, որ առաջին քայլն արվեց Մոսկվայում»։

Ճանապարհի սկիզբը

Նման տեսակետ է հայտնել Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչին, նշելով, որ, չնայած առաջին դրական ազդակներին, հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորում պետք չէ ակնկալել։

«Չեմ կարծում, որ այստեղ փոխգործակցության վերականգնում կլինի, Անկարայի և Երևանի հարաբերություններում չափազանց շատ դժվարություններ կային: Երկու կողմից էլ բանակցությունների համար չափազանց շատ նախապայմաններ կան: Հարաբերությունները կզարգանան քայլ առ քայլ»,- ասել է փորձագետը: .

«Առայժմ նույնիսկ առաջին հանդիպման արդյունքներով հայտարարությունները բավականին զգուշավոր են, ուստի պետք չէ մեծ ակնկալիքներ ստեղծել, որ հարաբերությունները կարող են արագ կարգավորվել»,- հավելել է նա։

Գործակալության զրուցակիցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բանակցությունները Թուրքիայում և հատկապես Հայաստանում գտնվում են հասարակության սևեռուն ուշադրության ներքո։ Երևանում ոչ բոլորին է գոհացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Դա կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել բանակցային գործընթացում, կարծիք է հայտնել փորձագետը։

Նրա խոսքով, խորհրդանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, ինչը ցույց է տալիս, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը 2020թ․ 44-օրյա հակամարտության արդյունքերով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ու Փաշինյանի հայտարարության իրականացման շարունակությունն են։

«Խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Մոսկվայում, սա մի կողմից հնարավորություն է տալիս Հայաստանին ունենալ Ռուսաստանի աջակցությունը։ Պարզ է, որ Հայաստանն ու Թուրքիան տնտեսապես համեմատելի չեն, ամեն դեպքում Հայաստանին անհրաժեշտ է ինչ-որ քաղաքական աջակցություն; Եվ այն, որ, որ հանդիպումը կայացել է Ռուսաստանում, սա ևս այն ծրագրի մի մասն է, որ Ռուսաստանը լինի հարաբերությունների միջնորդ և այդ թվում՝ օգնի պահպանել Հայաստանի ծահերը»,- եզրափակել է Պրիտչինը։

Հարաբերությունների նորմալացում

Ուրբաթ օրը Մոսկվայում կայացավ Թուրքիայի հետ երկխոսության մեկնարկի հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այն տեղի ունեցավ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ։

Ուրբաթ օրը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամլո ասուլիսում ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասաս, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ այս գործընթացում Ռուսաստանի դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատման հարցում։

Չնայած ընդհանուր սահմանին, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները բացակայում են։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման և հարաբերությունների սկզբունքների մասին արձանագրություններ, սակայն կողմերը չվավերացրեցին այդ փաստաթղթերը։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունները չեղյարկելու մասին։