Բավ է պառակտվել
12-02-2023 14:28

Փորձագետները զգուշացնում են Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի վատթարացման միտումի մասին

Հայաստանը մնում է Ռուսաստանին բարեկամ հետխորհրդային երկրների շարքում, սակայն հարաբերությունների պատմությունը սկսում է վերանայվել, և շջումների զարգացման պայմանները կարող են վատթարանալ։ Նման եզրակացություն է ներկայացված Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտի (НИИРК) ուսումնասիրության մեջ, գրում է Коммерсант-ը։

Հետազոտությանմեջ ներկայացված 14 երկրներից բարեկամ են ճանաչվել ութը՝ Բելառուսը (88.4 միավոր), Ղրղզստանը (60.6), Ուզբեկստանը (59.3), Ղազախստանը (58.4), Հայաստանը (58.3), Տաջիկստանը (57. 9), Ադրբեջանը (57) և Թուրքմենստանը (47,1), հաղորդում է РБК-ն։ Բացահայտ թշնամական են գնահատվել չորս երկիր՝ Լատվիան (մինուս 45,8), Լիտվան (մինուս 49), Էստոնիան (մինուս 51,8) և Ուկրաինան (մինուս 83,6)։ Եվս երկուսը՝ Վրաստանը և Մոլդովան (24,2 և 8,3 միավոր), համարվում են համեմատաբար բարեկամ երկրներ։

Ռազմավարության փոփոխություն

Հայաստանն ու Ղազախստանն ներառվել են «տատանվող ռեժիմների» խմբում, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմությունը սկսում է վերանայվել, և շջումների զարգացման պայմաններն, ամենայն հավանականությամբ, կփոխվեն դեպի վատը, զգուշացնում են փորձագետները։ Այնուամենայնիվ, շատ բան կախված կլինի հաղորդակցության ճիշտ ռազմավարություններ ընտրելու Ռուսաստանի կարողությունից:

Ինչպես նշել է НИИРК-ի փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան, որոշ երկրներում Ռուսաստանի նկատմամբ լավ վերաբերմունքը վերարտադրվում է իներցիայով, սակայն այդ իներցիան աստիճանաբար փոքրանում է, և լավ հարաբերություններ պահպանելու համար լրացուցիչ ջանքեր են պահանջվում։

Իրավիճակն այլ երկրներում

Բելառուսը եղել և մնում է վարկանիշային աղյուսակի անվիճելի առաջատարը. միութենական պետությունը բարձր գնահատականներ է ստացել հաղորդակցության բոլոր տեսակներում, բացառությամբ շահույթ չհետապնդող կազմակերպությունների մակարդակով փոխգործակցության:

Արձանագրվել է հարաբերությունների դինամիկայի բարելավում այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսիք են Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը։

Փորձագետները նաև նշում են հարաբերությունների բարելավում Վրաստանի հետ, որը հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և ընդլայնում է տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Կարևոր է օգտվել այս հնարավորությունների պատուհանից, շեշտում են նրանք։ Միաժամանակ Մոլդովան գնում է հաղորդակցության պայմանների վատթարացման ճանապարհով, նշում են հետազոտության հեղինակները։

Ոչ բարեկամ երկրներ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի որ բարեկամ պետությունների ցուցակում ընդգրկված է մոտ 50 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ճապոնիան։