Բավ է պառակտվել
11-09-2018 10:00

“Ելք”-ը որոշել է իր խմբակցության նոր ղեկավարի թեկնածությունը

“Ելք” խմբակցության նախորդ օրը կայացած նիստում որոշվել է խմբակցության նոր ղեկավարի հարցը․հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո։

“Խմբակցության անդամներ Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը ցանկացել են այդ պաշտոնում տեսնել Սասուն Միքայելյանին, սակայն նա հրաժարվել է առաջարկից”,- գրել է “Ժամանակ” թերթը։
Թերթը նշել է, որ ընտրությունը կանգ է առել “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության անդամ Լենա Նազարյանի վրա, ով էլ այսօր կընտրվի «Ելք» խմբակցության նոր ղեկավար: