Բավ է պառակտվել
14-07-2018 18:46

«Ելքը» Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին

Երևանի Ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ։

Ինչպես նշվում է «Ելքի» տարածած հայտարարության մեջ, դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։
«Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին», – նշվում է հայտարարության մեջ։

Մինչ այժմ քաղաքապետի պաշտոնական թեկնածու է գրանցել «Երկիր ծիրանին», որն առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Ավագանու անդամ ՀՀԿ–ն իր հերթին հայտարարել է, որ քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու, ԲՀԿ–ն դեռ որոշում չի ընդունել։