Բավ է պառակտվել
26-12-2014 09:27

Մայիսին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր կստորագրվի

«2015թ. մայիսին Ռիգայում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և Հայաստանի ու ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր ստորագրել»,- հայտնում է «Հայկական ժամանակ»-ն ու ավելացնում. «ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեր ունեցած այս տեղեկությունները չեն հերքում: Մենք տեղեկություններ ունենք, որ փաստաթուղթը կարող է կոչվել անգամ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր և կպարունակի արդեն իսկ ձախողված, բայց հանրահայտ Ասոցացման համաձայնագրի մի շարք դրույթներ: Նոր փաստաթղթում, սակայն, խորը ն համապարփակ ազատ առևտրի մասին սահմանումներ չեն լինի, և կլինեն միայն քաղաքական համագործակցության դրույթներ: Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ դեռևս 2013 թվականի Վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչները իրար են փոխանցել Ասոցացման համաձայնագրի բանակցված փաթեթները և արձանագրել, որ դրանք բանակցված-ավարտված են, և կարող են ստորագրվել ցանկացած պահի»: