Բավ է պառակտվել
17-07-2014 09:28

Օգոստոսի 30-ին ԵՄ-ն արտահերթ գագաթաժողով կանցկացնի

Օգոստոսի 30-ին ԵՄ առաջնորդները արտահերթ նիստ կանցկացնեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»-ին: Այս մասին այսօր կայացած գագաթաժողովից արդյունքներով հայտնել է Եվրոպայի խորհրդի գործող նախագահ Հերման Վան Ռոմպոյը: Բանն այն է, որ ԵՄ երկրների ղեկավարները չեն պայմանավորվել երկու առանցքային պաշտոնների հարցում: Խոսքը Եվրախորհրդի ղեկավարի եւ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոններն են:
«Մենք չկարողացանք կոնսենսուսային լուծում գտնել: Մենք կշարունակենք խորհրդակցությունները, Եվրախորհուրդը ամբողջական փաթեթի վերաբերյալ որոշում կկայացնի օգոստոսի 30-ին»,-գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Վան Ռոմպոյը: