Բավ է պառակտվել
13-07-2018 23:04

ԵՄ–ն 10 մլն եվրոյով ավելացրել է Հայաստանին նախատեսվող աջակցությունը-Փաշինյանը դա լուրջ չի համարում

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Բրյուսելի օդանավակայանում կայացած իր բրիֆինգից մի հատված։

Ինչպես նշել է ՀՀ վարիապետը Facebook–յան իր էջում, Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի:
«Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք:
Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի», – նշել է ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ իր ասածի իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում: