Բավ է պառակտվել
28-10-2016 14:26

Գագիկ Ծառուկյանը նորից կարող է ղեկավարել ԲՀԿ–ն. Վահե Էնֆիաջյան

Գագիկ Ծառուկյանը նորից կարող է ղեկավարել ԲՀԿ–ն։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Պատգամավորը չի բացառել Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ։ Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ծառուկյանը նորից ստանձնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի դերը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Եթե նա վերադառնա քաղաքականություն, ապա բացառված չէ, որ նորից ղեկավարի ԲՀԿ–ն։ Վերջին 1-2 տարում ձեւավորվել են տարբեր քաղաքական ուժեր, որոնք փորձում են իրենց մրցունակ ցույց տալ, սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ։ Գագիկ Ծառուկյանը անձնավորություն է, որի շուրջ կոնսոլիդացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Գագիկ Ծառուկյանն անփոխարինելի է»,– վստահեցրեց Էնֆիաջյանը։