Բավ է պառակտվել
14-08-2019 13:39

Ե՞րբ կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Ե՞րբ է նախատեսվում ՀՀ և Արդբեջանի առաջանորդների կամ ԱԳ նախարարների հանդիպումը՝ այսօր ԱԳՆ –ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են Զոհրաբ Մնացականյանին: Վերջինս հորդորել է զինվել համբերությամբ ու հավելել,որ բանակցային դինամիկ տեմպը շարունակական է,
«Պիտի խնդրեմ ձեզ, որ մի փոքր համեբերությամբ լցվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում, երբ հայտարավում է հանդիպման մասին այն ժամանակ, երբ օրն ու ժամը համաձայնեցված է համանախագահների և մյուս կողմի հետ», - ասել է Մնացականյանը:
Լրագրողները խնդրել են նաև արտաքին գերատեսչության ղեկավարին մեկնաբանել Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայողի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Մնացականյանը նշել ,որ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, ապա հավելել.. «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ կսահմանափակվեմ այս հայտարարության շրջանակներում»:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ի՞նչ հանդիպումներ են լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ այցի շրջանակներում, արդյո՞ք սպասվում է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, Զոհրապ Մնացականյանը նշել է.. «Ուշադրություն դարձրեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու ՀՀ միջև այս շրջանում: Այս տարի այդ շարունակայնությունն ու մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է: Հանդիպումը բարձր մակարդակով եղել ու մնում է մեր օրակարգում: Վստահ եմ, որ այդ պահը կգա»: