Բավ է պառակտվել
05-05-2015 16:12

Մայիսի 9-ի տոնակատարություններին Էրդողանը չի ժամանի Մոսկվա

Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի տոնական միջոցառումներին Թուրքիան կներկայացվի դեսպանի մակարդակով: Այդ մասին  հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից:
«Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին Թուրքիան կներկայացնի ՌԴ-ում երկրի դեսպան պարոն Ումիթ Յարդըմը»,- ասել է գործակալության զրուցակիցը: 
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը չի բացառել Հաղթանակի տոնակատարություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանելու հնարավորությունը: «Պարոն նախագահին ուղարկվել է հրավեր: Այդ հրավերը քննարկվել է: Մեր նախագահը կփորձի դրան դրական պատասխան տալ»,- ասել էր նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին: