Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 7-ին հանդիպելու է թուրք մասնագետների, պատմաբանների և գիտնականների հետ՝ քննարկելու Հայոց ցեղասպանության թեման։: Էրդողանը մտադիր է կոչ անել աշխարհի բոլոր թուրք գիտնականներին՝ ակտիվացնել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ աշխատանքները։ Բացի դրանից՝ քննարկվելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում անցկացված միջոցառումները, ինչպես նաև Մեծ եղեռնի վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները։
Բավ է պառակտվել