Բավ է պառակտվել
11-02-2015 12:59

Էրդողանը կայցելի Ռուսաստան

Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան կկայանա Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում՝ 2015 թվականին: 
Այդ մասին հարցազրույցում ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յըրդըմը:
«Նախագահ Էրդողանի այցը նախատեսվում է նիստի շրջանակներում, որը 2015-ին տեղի է ունենալու Ռուսաստանում»,- ասել է դեսպանը:
Նա հավելել է, թե չի բացառում, որ Էրդողանը Ռուսաստան նաև այլ այցեր կկատարի: Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Թուրքիայի նախագահին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել: 
Դեսպանը նշել է, որ Էրդողանի բոլոր այցերի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: